211652_close_icon
views-count970 դիտում article-date 11:11 01-11-2023

Պետք է անենք ամեն հնարավորը մեր արցախցի քույրերի և եղբայրների հոգսը թեթևացնելու համար․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է արցախահայությանը հրատապ աջակցության կազմակերպման գործում ակտիվ մասնակցություն ունեցած թիմակիցների, բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների և կամավորների հետ։

Քննարկվել են մեծածավալ աջակցության կազմակերպման աշխատանքների ընթացքը, առաջացող խնդիրները, դրանց արագ շտկման ուղիները։

Գագիկ Ծառուկյանը լսել է տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքների հաշվետվությունները և տվել կոնկրետ հանձնարարականներ։

Ընդգծվել է մշտական հետադարձ կապի առկայության, արցախահայության հետ մշտական շփումների մեխանիզմների ապահովման, աջակցության թիրախային ու հասցեական տրամադրման անհրաժեշտությունը:
Գագիկ Ծառուկյանը կարևորել է նաև աշխատանքը և համագործակցությունն առանձին անհատների, սրտացավ խմբերի հետ, ովքեր գիշեր-ցերեկ փորձում են ռեսուրսներ հայթայթել ու օգնել մեր հայրենակիցներին։ Խնդրել է փոխանցել իր հիացմունքը և նաև պատրաստակամությունը աջակցելու նրանց՝ ավելի արդյունավետ աշխատելու համար։

«Արցախցիները մեր քույրերն ու եղբայրներն են, և մենք պետք է անենք ամեն հնարավորը՝ նրանց հոգսը թեթևացնելու համար։ Առաջինը, որ պետք է արվի և արվում է հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից՝ ջերմ մարդկային վերաբերմունքն է, երկրորդը՝ հրատապ աջակցությունը մարդկանց օրվա խնդիրները լուծելու համար։

Բայց առաջիկայում մեզ սպասում է ավելի երկարատև ու գրագետ մշակված աշխատանք, որը պահանջելու է պետության, խոշոր բիզնեսի, աշխարհասփյուռ հայության ու բոլոր՝ մտավոր ու այլ ռեսուրսներ ունեցող համակարգերի աշխատանքը», -հանդիպման ընթացքում նշել է Գագիկ Ծառուկյանը։

Նմանատիպ նյութեր