79260 դիտում
12:00 02-11-2023
Ողբերգական դեպք՝ Երևանում. Մալաթիայի շուկայի հարևանությամբ գտնվող ու չգործող «Անուշ» տրիկոտաժի գործարանի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր նոյեմբերի 2-ին՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա տոնավաճառի հարևանությամբ գտնվող խորհրդային տարիներին հայտնի «Անուշ» տրիկոտաժի գործարանի մուտքի մոտ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և հետաքրքրասեր քաղաքացիներին դեպքի վայրից հեռացրել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Միրզոյանն ու Ազատ Ղազարյանը:
Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
ֆոտոլրագրողը հայտնում է, որ տղամարդու դին հայտնաբերվել է բեռ տեղափոխող քարշակի վրա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+