211652_close_icon
views-count1321 դիտում article-date 16:06 02-11-2023

Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Երևանը Մոսկվային առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել

Հռոմի ստատուտի վավերացման ֆոնին Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում:

«Ազատության» հարցին ի պատասխան այսօր ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ նշելով՝ Մոսկվայից արձագանք դեռ չեն ստացել։

«Այսինքն՝ իրավական առումով մենք կարող ենք ունենալ երկկողմ համաձայանգիր, որը բացառում է միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։

Մենք դա առաջարկել ենք, արձագանք չենք ստացել, բայց դեռ ժամանակ կա մինչև ուժի մեջ մտնելը և հույս ունեմ, որ պրոգրես կլինի», - ասաց Արշակյանը՝ տեղեկացնելով, որ օրինակ Վաշինգտոնի հետ Երևանը նման համաձայնագիր ստորագրել է։

Նմանատիպ նյութեր