211652_close_icon
views-count1255 դիտում article-date 07:41 03-11-2023

Աշտարակի քաղաքապետն անհասանելի է բնակիչների համար. չի շփվում ոչ մեկի հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի մի խումբ բնակիչներ ահազանգել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, թե ոչ մի կերպ չեն կարողանում կապ հաստատել սեփական համայնքի ղեկավար հանդիսացող Թովմաս Շահվերդյանի հետ:

Պարզվում է՝ Շահվերդյանի ֆեյսբուքյան էջը թույլ է տալիս միայն հետեւել հրապարակումներին, հաղորդագրություն գրելու հնարավորությունը փակ է: Եթե բնակիչները որեւէ խնդիր կամ հարց ունեն, չեն կարող կապի դուրս գալ համայնքի ղեկավարի հետ, քանի որ Թովմաս Շահվերդյանի հեռախոսահամարը, սոցիալական էջերը, բոլոր հասանելի խողովակները վերջին աղմկահարույց դեպքերից հետո փակ են բոլորի առջեւ: Մնացել է փոստային առաքանու տարբերակը եւ այցը համայնքապետարան՝ Աստծո հույսով, որ կընդունի համայնքի ղեկավարը բնակչին եւ կլսի նրանց:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ հոկտեմբերի 20-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի ճանապարհին: Մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Մասնավորապես՝ կրակոցները եղել են հողի թեմայի շուրջ, եւ հաշիվներ պարզելուն ներկա են եղել համայնքի ղեկավարը եւ տեղակալը:

Հավելենք, որ ներկա պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ երկրպագու հանդիսացող Թովմաս Շահվերդյանը նախկինում եղել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր