211652_close_icon
views-count973 դիտում article-date 09:46 03-11-2023

Մոսկվայում քրեական վարույթ է նախաձեռնվել Ադրբեջանի մի քանի քաղաքացու նկատմամբ ոստիկանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել այն բանից հետո, երբ Մոսկվայում Ադրբեջանցի քաղաքացիները սպառնացել են ոստիկանին։ Այս մասին, Tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ ՔԿ-ի Մոսկվայի կենտրոնական շտաբի թելեգրամյան ալիքին հղումով։

Ինչպես նշված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ, քրեական վարույթը նախաձեռնվել է իշխանության ներկայացուցչին վիրավորելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու համար։
Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 24-ին Ադրբեջանի մի քանի քաղաքացի, գտնվելով Մոսկվայի մետրոյի Լյուբլինո կայարանի մոտ, ցուցադրաբար և բարձրաձայն, չթաքցնելով իրենց անհարգալից վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, սպառնացել են բռնություն կիրառել։

Նշվում է, որ քննիչները հարցաքննում են ականատեսներին ու ստուգում տեսագրությունները դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Բացի այդ, հանձնարարվել է որոնողական աշխատանքներ իրականացնել միջադեպին մասնակից բոկոև անձանց գտնվելու վայրը պարզելու համար։

Նմանատիպ նյութեր