40930 դիտում
14:48 03-11-2023
Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում. Կարմիր գրքում գրանցված ծառերի սպանդ՝ հյուրանոց կառուցող անձի կողմից. ժամանել է Երևանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն 1 ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 54 հասցեում նոր կառուցվող հյուրանոցային համալիրի տարածքում ապօրինի ծառեր են ոչնչացվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ապօրինի ոչնչացվել է Կարմիր գրքում հաշվառված 2 հսկայական ծառ, իսկ մեկն էլ արմատից փչացրել են՝ լցնելով հատուկ հեղուկ, որպեսզի ծառը փտի ու այն հեշտությամբ հեռացնեն:
Այս պահին տարածքը պարեկներ Արմեն Մուրադյանն ու Արթուր Հակոբյանը սահմանազատել են, և սպասում են որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հյուրանոցային համալիրը կառուցվում է «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի կողմից:
Ոստիկանությունը պարզում է, թե ով կամ ովքեր են Կարմիր գրքում հաշվառված ծառերի սպանդի հեղինակները:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+