1045 դիտում
19:57 03-11-2023
Լուրջ մտավախություն կա, որ այսօր էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար
Հայաստանն այսօր է լուրջ մտավախություններ ունի, որ Ադրբեջանի կողմից դեռ կան հավակնություններ ու տարածքային պահանջներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը հիշեցրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։
«Ցավոք, այսօր էլ առկա են լուրջ մտավախություններ, որ հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեռ կան հավակնություններ, տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Կան նաև որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես, երբ խոսքը, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին է։ Այնպես որ, այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների կարգավորման ուղղությամբ էլ աշխատում են, սակայն հստակ լուծում դեռ չկա:
«Կարգավորման գործընթաց է գնում, երբեմն թվում է՝ մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն էլ տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս»,- նշեց Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր
970 դիտում
20:56 10-09-2024
1918-ի Ադրբեջանի անկախության հռչակագրում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան․ Հաջիզադե
1213 դիտում
14:17 13-03-2023
Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևաններից և ոչ մեկի նկատմամբ. Ալեն Սիմոնյանը՝ Բահրեյնի համաժողովում
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»