211652_close_icon
views-count1102 դիտում article-date 14:58 04-11-2023

Բոլոր նախադրյալները կան․ Պատրուշևը՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին

Մոսկվան կապի մեջ է Երևանի ու Բաքվի հետ նրանց միջև հարաբերությունների կարգավորման համար։ Այս պահին խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներն են տարվում։

Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ շեշտելով, որ հետևողական ջանքեր են գործադրվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը, Պատրուշևը նշել է, որ դրա համար կան բոլոր նախադրյալները։

«Բոլոր նախադրյալները կան»,- Պատրուշևի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Նմանատիպ նյութեր