211652_close_icon
views-count1684 դիտում article-date 22:52 04-11-2023

Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները. Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում գտնվող Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղել է։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

«Հայաստանի ոչ կառուցողական և իրար հակասող քայլերի պատճառով կարգավորման գործընթացը դանդաղել է»,- ասել է նա։

Բայրամովը նաև հայտարարել է, թե չնայած իր նշածին, Ադրբեջանը անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։

«Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները»,- «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի հրապարակման համաձայն՝ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նմանատիպ նյութեր