211652_close_icon
views-count1414 դիտում article-date 21:02 05-12-2023

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու համար պայմանները ստեղծված են․ Բայրամով

Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հիմնական նախաձեռնող, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում։ Գրում է Tert.am-ը։

Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ շեշտելով, որ «խաղաղության պայմանագրի համաձայնեցման համար պայմանները ստեղծված են»։

Նա նաև հայտարարել է, որ Բաքուն հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման օգտին, ինչը համարվում է կարգավորման ուղղություններից մեկը։

Նմանատիպ նյութեր