211652_close_icon
views-count5429 դիտում article-date 19:11 06-11-2023

Տանը ապրել չի լինում, եթե էսպես շարունակվի, «Վեոլիա ջրին» դատի կտամ․ բնակիչ․ oragir.news

Իմ նկուղում մի 5 տարի առաջ էլի լիքը ջուր էր լցվել, նասոս էինք դրել ու հանել, հիմա ճանապարհն իջել է բավականին։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի Սունդուկյան 3 շենքի բնակիչներից մեկը։

«Ես դիմել եմ և՛ «Վեոլիա ջրին», և՛ համատիրությանը, և՛ քաղաքապետարանին, և՛ թաղապետարանին, եկել, բացել են դիտահորը, բայց դա գործի մի տոկոսն է։ Շենքը 50 տարեկան է, խողովակներն է պետք փոխել։ Ինձ ասացին, որ գործունեությունը դրված է ոչ թե պլանային, այլ առաջնային, որ պետք է մաքրելուց հետո գան փոխեն»,- ասաց նա։

Բնակիչը նշում է, որ եթե չանեն, պատրաստվում է դատի տալ «Վեոլիա ջրին». «Իմ նկուղն ահագին ջուր է լցված, տանը ապրել չի լինում։ Եթե էսպես շարունակվի, ես «Վեոլիա ջրին» պետք է դատի տամ։ Իմ տան մի մասնիկն է այս նկուղը»։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում։

Նմանատիպ նյութեր