65528 դիտում
10:12 07-11-2023
Արտառոց դեպք՝ Երևանում. ԵՊՀ-ի լսարաններից մեկում տիրացել են 5-րդ սերնդի «iWatch» մոդելի ժամացույցին. տուժածն ու կասկածյալը համակուրսեցիներ են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Շիրակի մարզի բնակիչ՝ 20-ամյա Սիրանուշ Վ.-ից, ով հայտնել է, որ ինքը գտնվում է Ալեք Մանուկյան 1 հասցեում գտվող Երևանի պետական համալսարանում, որտեղ լսարաններից մեկում կորցրել է 5-րդ սերնդի «iWatch» մոդելի ժամացույց և այժմ «լոկատր» ծրագրով նկատել է, որ գտնվում է շարժման մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ Շիրակի մարզի բնակիչ՝ 21-ամյա Սյուզաննա Գ.-ն, հաջորդ օրը հաղորդում է տվել ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել է, որ իր կողմից կրած ձեռքի ժամացույցին տիրացել է իր համակուրսեցի, Երևանի բնակիչ՝ 21-ամյա Քնարիկ Հ.-ն:
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Քնարիկ Հ.-ին և 5-րդ սերնդի «ivatch» մոդելի ժամացույցը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
12404 դիտում
12:08 14-11-2017
ԵՊՀ լսարաններից մեկում ցուցարար ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ