211652_close_icon
views-count1066 դիտում article-date 14:50 07-11-2023

Վագիֆ Խաչատրյանը դատարանին խնդրել է արդարացնել իրեն, սպասվում է դատավճիռ

Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում ելույթ է ունեցել Վագիֆ Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան, ով իր ելույթում խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին։

Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:

Այնուհետև վերջին խոսքը տրվեց Խաչատրյանին:

Վագիֆ Խաչատրյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանին խնդրեց արդարացնել իրեն:
Դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ ՝ դատավճիռը հրապարակելու համար:

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։

Ձերբակալությունից մի քանի ժամ անց Բաքուն հայտարարել էր, թե նրան վաղուց են փնտրում, անգամ միջազգային հետախուզում են հայտարարել։

Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»: 

Նմանատիպ նյութեր