211652_close_icon
views-count1003 դիտում article-date 16:49 08-11-2023

Եվրահանձնաժողովը կողմ է Ուկրաինայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին

Եվրամիության գլխավոր գործադիր մարմինը՝ Եվրոպական հանձնաժողովը, դաշինքի ղեկավարությանը խորհուրդ է տալիս անդամակցության շուրջ պաշտոնական բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ։ Եվրահանձնաժողովի այս որոշումը հրապարակվել է քիչ առաջ Բրյուսելում։

Դրա հետ մեկտեղ, ԵՄ ղեկավարները նշել են, որ բանակցությունների ֆորմալ մեկնարկը կախված կլինի Ուկրաինայի կողմից մի շարք նախապայմանների կատարումից։

«Դրանց թվում են կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացումն ու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղվված քայլերը», - հաղորդում է Reuters գործակալությունը։

Նմանատիպ նյութեր