3982 դիտում
11:06 09-11-2023
Առանձնահատուկ ցանկանում եմ շեշտել ԿԳՄՍ նախարարության թանգարանային բնագավառի վերադաս պատասխանատուների իմպուլսիվ, անփույթ և ոչ գրագետ կառավարման պրակտիկան. Վահագն Սարգսյան
Լրացավ տնօրենի պաշտոնավարման Վահագն Սարգսյանի պայմանագրային ժամկետը Եղ.Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում:
Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» հրատարակչության ֆեյսբուքի էջից:
Հարգելի բարեկամներ,
Լրացավ տնօրենի պաշտոնավարման իմ պայմանագրային ժամկետը Եղ.Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում:
Այս ժամանակահատվածը մի բարեպատեհ առիթ էր ամենօրյա ներկայությունը զգալու մեր մեծերի հոգևոր ժառանգության, առնչվելու և պատասխանատու լինելու նրանց անկորնչելի գրական, մշակութային արժեքներին, որոնցով է ամբողջանում հայ մարդու ազգային և հոգևոր ինքնությունը:
Բարեպատեհ էր և այն առումով, որ առնչվեցի նաև թանգարանային գործի բանիմաց, փորձառու աշխատակիցների և գիտաշխատողների հետ, որոնց գործունեությունը արժանի է ամենայն դրվատանքի:
Ինչ խոսք, ժամանակին համընթաց անհրաժեշտ են բարեփոխություններ այս բնագավառում՝ առավել արդիականացնելու թանգարանային գործը հանրապետությունում՝ ներդնելով պահպանման, հանրահռչակման նոր մեթոդներ, նոր եղանակներ: Սակայն միայն բարեփոխություններ՝ ոչ փորձարարություն:
Առանձնահատուկ ցանկանում եմ շեշտել ԿԳՄՍ նախարարության թանգարանային բնագավառի վերադաս պատասխանատուների իմպուլսիվ, անփույթ և ոչ գրագետ կառավարման պրակտիկան, որի արդյունքում հաճախ են հակադրվում լիազոր մարմնի և թանգարանի փոխհարաբերությունները, ավելին՝ մեր երկամյա պաշտոնավարման ընթացքում գեթ մեկ անգամ մայր թանգարան չայցելած պատասխանատուն, ամեն կերպ ջանում էր միտումնավոր խոչընդոտել աշխատանքային գործընթացը: Հետևաբար, անհրաժեշտ է, որ բնագավառը կառավարի մասնագետը, մշակութային արժեքներ ճանաչող պաշտոնյան, նվիրյալը և ոչ պատահական անցորդը:
Ինչևէ:
Շնորհակալ եմ Եղ.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի բոլոր աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար և ցանկանում եմ արդյունավետ աշխատանքային գործունեություն նոր տնօրենի՝ Սյուզաննա Խոջամիրյանի, գլխավորությամբ, ով թանգարանային գործի հմուտ մշակ է:
Վահագն Սարգսյան
«Հայաստան» ՓԲԸ նախագահ,
ԳԱԹ նախկին տնօրեն

Նմանատիպ նյութեր
2563 դիտում
14:23 09-08-2021
Առանձնահատուկ ուզում եմ շեշտել սպորտային մարմնամարզությունում ունեցած մեր անհավանական հաղթանակը. Արսեն Ջուլֆալակյան
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3913 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին