1087 դիտում
16:19 10-11-2023
Հայաստանը պատրաստ է գալ Բրյուսել, հասնել վերջնակետի ու կնքել խաղաղության պայմանագիրը. Արմեն Գրիգորյան
Կար պլանավորված հանդիպում առաջնորդների մակարդակով, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի վերջին, Հայատանը պատրաստակամություն էր հայտնել գալ այդ հանդիպմանը, բայց, ցավոք, հանդիպումը տեղի չի ունեցել։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի:
Բրյուսելում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը․
«Հայաստանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը։ Հայաստանը պատրաստ է խաղաղության։
Մենք մանդատ ենք ստացել խաղաղության հաստատաման համար։ Մենք այս պահին ուզում ենք, որ հստակեցվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, հրապարակային հաստատվի 29,800 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքային ամբողջականությունը, ապաշրջափակումը տեղի ունենա չորս սկզբունքների հիման վրա։
Սրանք կարևոր սկզբունքներ են, որոնց շուրջ մենք պատրաստ ենք բանակցություններն ավարտին հասցնել, ինչպես նաև լուծել հումանիտար բոլոր այն խնդիրները, որոնք կան։ Կարևոր հարցերից մեկը գերիների վերադարձն է ու խաղաղության հաստատումը։
Հայաստանը պատրաստ է այս օրակարգով շարունակել բանակցությունները, գալ Բրյուսել, հասնել վերջնակետի ու կնքել խաղաղության պայմանագիրը», - ընդգծել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նմանատիպ նյութեր
976 դիտում
17:00 23-01-2024
Բաքվի կողմից չեմ լսել հավաստիացում, որ պատրաստ են ՌԴ-ում կնքել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան
1088 դիտում
19:36 14-11-2022
Առանց ԼՂ խնդրի հստակեցման հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան. Civilnet
Այս բաժնից
883 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
688 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան