211652_close_icon
views-count1039 դիտում article-date 19:43 13-11-2023

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումներն զգացվել են նաև Հայաստանում

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:58-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.48⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Նմանատիպ նյութեր