211652_close_icon
views-count20134 դիտում article-date 11:38 15-11-2023

Խոշոր հրդեհ՝ Երևանի Չեխովի փողոցի բազմաբնակարանային շենքի տանիքում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ». ժամանել են մեծ թվով հրշեջներ ու պարեկներ. տարհանվել են մոտ 30 բնակիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չեխովի փողոցի բազմաբնակարանային շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում և հնարավոր է՝ հրդեհի հետևանքով է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական թիվ 4-րդ, թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից, այնուհետև թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:
 
Պարզվել է , որ հրդեհը բռնկվել է Չեխովի փողոցի թիվ 29 շենքի տանիքում կառուցված ծածկի տակ, որտեղ այրվել են կենցաղային իրեր և աղբ: 

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: 

Պարեկները սահմանազատել են տարածքը, մինչ այդ փրկարարների ու քաղաքացիների օգնությամբ տարհանել են շենքից մոտ 30 բնակչի: 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները և «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: 

Օպերատիվորեն ժամանել և տեղում հերթապահություն են իրականացրել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր