1048 դիտում
14:17 17-11-2023
Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ տարբեր բնակավայրերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան
Հայաստանը ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախումների կիզակետում է այս պահին:
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ դրանում իր գործուն ազդեցությունն ունի հայաստանյան իշխանությունը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ այն ուղղությունը, որը վերցրել է Հայաստանի իշխանությունը, բերել, հասցրել է այն իրավիճակին, երբ ՀՀ-ն տարբեր կենտրոնների համար դիտարկվում է որպես «պալիգոն»։
«Դրա հետևանքով անընդհատ ունենք լայնամասշտաբ գործողություններ, Հայաստանն անընդհատ ենթարկվում է տարբեր ագրեսիաների, Արցախը մի քանի անգամ ագրեսիաների ենթարկվեց, որի ծանր ու ողբերգական հետևանքը արձանագրվեց սեպտեմբերին»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Նա նաև նշեց, որ ակնհայտորեն Ադրբեջանն այսօր տարածքային հավակնություններ ունի Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ:
«Վերջին շրջանում ակտիվ խոսում են 8 գյուղերի պահանջների մասին ու, միգուցե, Ադրբեջանն այս փուլում փորձում է ժամանակ շահել, գնահատել իրավիճակը՝ իր նպատակներին հասնելու համար կոնկրետ ուղղություններով դիմի՞ ռազմական գործողությունների, թե՞ չէ»,- նշեց Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր
1039 դիտում
09:59 04-10-2024
Թուրքիայի բնակչության մոտ 90%-ը կարծում է, որ Իսրայելը հավակնություններ ունի Թուրքիայի տարածքի նկատմամբ
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»