211652_close_icon
views-count991 դիտում article-date 15:42 17-11-2023

ԱՄՆ դեսպանը ցավակցել է ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով ողբերգական մահվան կապակցությամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան անունից ցավակցել է այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վնասվածք ստացածներին:

Այս մասին իմանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքի էջից:

Հիշեցնենք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն է եղել։

ԵՊՀ-ում պայթյունի հետևանքով 3 վիրավորներից մեկը եղել է ոստիկանության աշխատակից, զոհը եղել է կանաչապատման բաժնի աշխատակիցը:

Ինչպես հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը, 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար: 

Նմանատիպ նյութեր