211652_close_icon
views-count1351 դիտում article-date 19:00 17-11-2023

Հովիկ Աղազարյանին ապտшկելու համար կալանավորված տղամարդն ազատ կարձակվի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին ապտակելու համար կալանավորված Արմեն Գալստյանն ազատ կարձակվի։

Տեղեկությունը հայտնում է «Որդիների կանչ» ՀԿ-ն։

«Այսօր դատավոր Անի Մարտիրոսյանը որոշեց չերկարաձգել նահատակված հերոս Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը»,- ասված է ՀԿ–ի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

Արմեն Գալստյանն ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։

ՀԿ-ից նաև տեղեկացնում են, որ նիստը հետաձգվել է, քանի որ տուժող Հովիկ Աղազարյանը նիստին չի ներկայացել։

Նմանատիպ նյութեր