211652_close_icon
views-count1159 դիտում article-date 20:53 17-11-2023

ԱԶԿ խոսնակը խստորեն դատապարտել է Իսրայելի ոստիկանության հարձակումը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը X-ում կատարած հրապարակմամբ դատապարտել է նոյեմբերի 17-ին Երուսաղեմում Իսրայելի ոստիկանների կողմից թուրքական «TRT Haber» հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա իրականացված բռնությունը: Գրում է Ermenihaber-ը։

Չելիքը գրառման մեջ ասել է. «Մենք խոստորեն դատապարտում ենք Իսրայելի ոստիկանություն կողմից աշխարհին Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող TRT Haber-ի խմբի վրա իրականացված հարձակումը»:

Նշենք, որ հեռուստաընկերության նկարահանող խումբը Երուսաղեմում էր՝ նկարահանելու ուրաբթօրյա նամազի համար «Ալ-Աքսա» մզկիթ գնացող պաղեստինցիներին:

Նմանատիպ նյութեր