211652_close_icon
views-count862 դիտում article-date 09:41 14-04-2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է Իրանի և Իսրայելի միջև բախումը։ Նրա գրասենյակը համապատասխան հայտարարություն է հրապարակել ապրիլի 13-ին։ Փոխանցում է News.am-ը։

«Ես խստորեն դատապարտում եմ լուրջ էսկալացիան՝ լայնածավալ հարձակման տեսքով, որը Իսրայելը կրել է Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Կոչ եմ անում անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունները»,- ասել է նա:

Գուտերեշը նաև կոչ է արել հակամարտող կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն։

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելու ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մեծ ռազմական առճակատման Մերձավոր Արևելքի բազմաթիվ ճակատներում: Ես բազմիցս ընդգծել եմ, որ ոչ տարածաշրջանը, ոչ աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ նոր պատերազմ»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Նմանատիպ նյութեր