211652_close_icon
views-count1087 դիտում article-date 22:06 17-11-2023

Հայաստանի բանկերի միության և Կենտրոնական բանկի նախագահները քննարկել են ֆինանսաբանկային համակարգի խնդիրների լուծումները

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բանկերի միությունից, հանդիպման շրջանակում քննարկվել են ֆինանսաբանկային համակարգի օրակարգային հիմնախնդիրների հնարավոր լուծումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համակարգի ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացմանը, օրենսդրական կարգավորումների բարելավմանը և տարբեր ձևաչափերով ընթացող գործընթացների շրջանակներում բանկային գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցերի:

Ըստ աղբյուրի՝ կողմերը բարձր են գնահատել արդեն իսկ ձևավորված երկկողմ արդյունավետ և կառուցողական գործակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի և Բանկերի միության միջև, կարևորել հետագա քայլերի ձեռնարկումն՝ ուղղված համակարգային խնդիրների արդյունավետ լուծմանը, և համոզմունք հայտնել, որ դրանք նոր խթան կստանան՝ ի շահ բանկային համակարգի զարգացման:

Նմանատիպ նյութեր