2177 դիտում
15:47 13-03-2019
Լրագրողներն ու բանկերի ներկայացուցիչները քննարկել են առևտրային բանկերի ու լրատվամիջոցների համագործակցության հեռանկարները
Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի համատեղ նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպվել է «Բանկ-լրագրող համագործակցություն, ծրագրերն ու հեռանկարները» խորագրով կլոր սեղան՝ քննարկելու ՀՀ առևտրային բանկերի և լրատվամիջոցների համագործակցության իրական հեռանկարներն ու ձևաչափերը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի բանկերի միությունից, կլոր սեղանին մասնակցել են տարբեր լրատվամիջոցներում աշխատող և ֆինանսատնտեսական թեմաները լուսաբանող լրագրողներ ու ՀՀ առևտրային բանկերի հանրային կապերի պատասխանատուներ:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է բանկային համակարգի ու տնտեսական լրագրողների համագործակցության բարելավմանն ուղղված հարցերին, ընդգծել այդ ասպարեզում փոփոխություններ և նոր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:
Այնուհետև Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Ա. Բաղդասարյանը դիտարկումներ է կատարել PR տեխնոլոգիաների, ընկերության դրական իմիջի ձևավորման և մասնագիտական էթիկայի հիման վրա փոխհամագործակցության կարևորության վերաբերյալ:
Քննարկման ընթացքում բանկ-լրագրող շփումների և արդյունավետ համագործակցության, առկա խնդիրների և դրանց լուծման, ինչպես նաև բանկային գործընթացների լուսաբանման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ իրենց նկատառումներն են ներկայացրել ու մտքեր փոխանակել լրատվական ոլորտի փորձագետները, լրագրողներն ու մի շարք բանկերի հանրային կապերի պատասխանատուներ:
Կլոր սեղան-քննարկման ընթացքում նախանշվել են նաև տնտեսական լրագրողների մասնակցությամբ առաջիկայում նախատեսվող սեմինարների կազմակերպմանը և հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանը միտված որոշակի ծրագրեր:
Նմանատիպ նյութեր
8593 դիտում
16:23 04-11-2017
Արցախի վարչապետը ՀՀ բանկերի ղեկավարների հետ քննարկել է տնտեսության զարգացման հեռանկարները
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով