211652_close_icon
views-count1333 դիտում article-date 23:41 18-11-2023

Մենք՝ որպես ազգ և պետություն, դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ անդունդում ենք հայտնվել․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Ցավալիորեն, մենք՝ որպես ազգ և պետություն, դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ անդունդում ենք հայտնվել։

Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ ճղճիմ բռնապետ էթնիկական զտմամբ ու ցեղասպանական գործողությւոններով հայությունից ամբողջությամբ դատարկել է հազարամյակներ շարունակ մշտապես հայ բնակչություն ունեցող հայկական քաղաքակրթական և աշխարհագրական տարածք՝ մեր հայրենիքի մի հատվածը։

Իսկ մեզանում «ուրախանում» են նրանով, որ այսինչ ու այնինչ պետությունը կամ քաղաքական գործիչը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։

Իսկ քաղաքականությամբ «չզբաղվողները» լռում են։ Դե, Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը հազարավոր քառակուսի կիոլմետրերով անտառները, հարյուրավոր կիլոմետրերով գետերը, Փոքր Կովկասի լեռնագագաթները, որոնք կազմում են հայկական Արցախ աշխարհի քաղաքակրթական և աշխարհագրական լանդշաֆտը, հո Երևանի կենտրոնի ինչ-որ մի պայմանական պուլպուլակ չե՞ն, որ «ապաքաղաքականորեն» ակտիվ քննարկվեն։

#չՀայաստանը»։

Նմանատիպ նյութեր