4056 դիտում
22:47 24-11-2017
Շիրակի մարզպետը բնակարանների սեփականության իրավունքի գրանցման վկայականներ է հանձնել 2 շահառու ընտանիքների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բնակարանների գնման վկայագրով բնակարան ձեռք բերած վերջին երկու շահառու ճանաչված ընտանիքներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նոյեմբերի 24-ին հանձնել է բնակարանների սեփականության իրավունքի գրանցման վկայականները:
« Շնորհավորում եմ Ձեզ, անչափ ուրախ եմ, որ չնայած այսքան երկար ժամանակ սպասել եք, բայց այժմ բնակարանատեր եք: Եթե ես եմ հուզված, պատկերացնում եմ, թե դուք ինչքան հուզված ու ոգևորված կլինեք»,- ասել է Շիրակի մարզպետը:
2017 թվականին մեկնարկած վկայագրերի ծրագրով պետական բյուջեից երկրաշարժից անօթևան ճանաչված 84 ընտանիքների պետական բյուջեից հատկացվել է շուրջ 496 մլն դրամ գումար: Նրանցից 21 ընտանիքները մեկ սենյականոց բնակարանի շահառու են եղել, 51-ը` երկու, իսկ 12 ընտանիքներ` երեք սենյականոցի:
Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է անօթևանության խնդրին, մարզպետը նշել է, որ երկրաշարժից հետո մարզում բնակարանների կառուցման կամ վկայագրերի տրամադրման ծրագրով բնակարանատեր է դարձել շուրջ 23 հազար ընտանիք, որից ավելի քան 21 հազարը Գյումրիում: Ըստ Շիրակի մարզպետի մարզում, բնականաբար, կան դեռևս ընտանիքներ, որոնք ունեն բնակարանի կարիք:
Մասնավորապես, մարզպետը խոսել է վթարային շենքերի, ինչպես նաև գյուղական բնակավայրերի անօթ7անության խնդրի մասին. «Ուրախալի մեկ լուր ունեմ, երեկ կառավարության որոշմամբ 32 մլն դրամ է հատկացվել Շիրակի մարզի 6 գյուղական բնակավայրերի 8 անօթևան ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նպատակով»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1936 դիտում
20:24 19-11-2023
Տիգրան Ավինյանը շուրջ 40 ընտանիքների հանձնել է նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին