211652_close_icon
views-count3808 դիտում article-date 23:27 20-11-2023

«Կեղծիքով տիրացել են տանս պատին»․ Հարևանն՝ ընդդեմ Գյումրու փոխքաղաքապետի ընտանիքի. aravot.am

Գյումրու Մայակովսկի փողոց 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից (նա համասեփանակատեր է) կեղծ փաստաթուղթ են սարքել, որով իր տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին:

Իսկ հարևանը Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքն է։

Գագիկ Հարթենյանը բողոք է ներկայացրել նաև Aravot.am-ի խմբագրություն՝ցույց տալով տան հատակագիծը, համաձայն որի՝ տվյալ պատը պատկանում է իրենց, ներառված է իր սեփականության վկայականի մեջ, մինչդեռ կեղծ համաձայնագրով անցնում է հարևանին։

Վերջինս իրավապահ համակարգից պահանջում է պարզել, թե ո՞վ է կատարել այդ կեղծիքը և ո՞վ է ձեռք բերել ու օգտագործել իր ու հորեղբոր աղջկա անձնագրային տվյալները։

Նա խնդրում է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կեղծ համաձայնագիրը գրված է տառասխալներով՝ առանց կետադրական նշանների, նույնիսկ հորեղբոր աղջկա՝ Կարինեի ազգանունը մի տեղ գրված է Կարինե Մալխասյան, իսկ ստորագրության մեջ Մախսոյան

Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր