211652_close_icon
views-count37116 դիտում article-date 14:23 22-11-2023

ՀՀ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակումներ է արել

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հովհաննիսյանի հրամանով Սամվել Մամիկոնյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ով Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի՝ Անչափահասների և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանության պետ, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալի մեկ այլ հրամանով Սիմոն Հարությունյանը նշանակվել է ՀՀ  ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի՝ Անչափահասների և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ:
 

Նմանատիպ նյութեր