211652_close_icon
views-count36522 դիտում article-date 23:38 27-08-2019

Հերթական վիճաբանություն-ծեծկռտուքը՝ Երևանում գործող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում. բերման ենթարկվածներից 2-ը ակումբի պատասխանատուներն են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունենում և լսվում են հայհոյանքներ: Նշված վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատվի խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գուկարտակի 1-ին վաշտի ծառայողները: Ոստիկանները նշված վայրից վիճաբանելու, միմյանց փոխադարձ հարվածներ հասցնելու, հայհոյելու և կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Գուրգեն Գ.-ին, 31-ամյա Արտաշես Մ.-ին, 39-ամյա Սպարտակ Ծ.-ին և Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Ազատ Ա.-ին: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Սպարտակ Ծ.-ն և Ազատ Ա.-ն նշված ակումբի պատասխանատուներն են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր