211652_close_icon

Սամվել Շահրամանյանն Ազգային ժողովում է. քննիչ հանձնաժողովի նիստը դռնփակ է

views-count1111 դիտում article-date 13:41 24-11-2023
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին ՀՀ Ազգային ժողովում է։ Նա մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։

Նիստը դռնփակ է։ Լրագրողները հույս ունեին նախքան նիստը սկսելը հարցեր ուղղել Սամվել Շահրամանյանին, սակայն այդպես էլ չհաջողվեց: 

Մինչ նիստը սկսելը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին տեղեկացրել է,որ Շահրամանյանը նրանց հետ չի խոսելու։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ հանձնաժողովը դեռ մեկ ամիս ունի մինչև լիազորությունների ավարտը, և իրենք մտադիր են Սամվել Շահրամանյանին հրավիրել, որ գա և պատասխանի իրենց հարցերին։ Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Շահրամանյանն ընդունել է Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը։

Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի օրերին Սամվել Շահրամանյանը զբաղեցրել է Արցախի ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր