211652_close_icon
views-count1054 դիտում article-date 14:52 25-11-2023

Իսրայելն այսօր պատրաստվում է ազատ արձակել ևս 42 պաղեստինցի բանտարկյալի

Իսրայելի բանտերի վարչությունը ստացել է 42 պաղեստինցի բանտարկյալի անուններով ցուցակ, որոնք պետք է շաբաթ՝ նոյեմբերի 25-ին, ազատ արձակվեն ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի շրջանակներում։ Ինչպես հաղորդում է Kan ռադիոկայանը, վարչությունն արդեն սկսել է նրանց ազատ արձակման նախապատրաստական աշխատանքները։

Աղբյուրը հաղորդում է նաև, որ ՀԱՄԱՍ-ն իր հերթին պատրաստվում է նոյեմբերի 25-ին ազատ արձակել 14 իսրայելցի պատանդի։

Հիշեցնենք, որ նախօրեին պաղեստինցի արմատականներն ազատ էին արձակել 13 իսրայելցու, այդ թվում՝ չորս երեխայի, ինչին ի պատասխան Իսրայելն ազատ էր արձակել 39 պաղեստինցի բանտարկյալի՝ 24 կնոջ և 15 դեռահասի։ Պատանդների ու բանտարկյալների փոխանակումն իրականացվել է երեք պաղեստինցի մեկ իսրայելցու դիմաց հաշվարկով։

Բացի այդ, միևնույն ժամանակ ազատ է արձակվել նաև 11 օտարերկրացի, որոնց վրա պայմանավորվածության պայմանները չէին տարածվում։

Նմանատիպ նյութեր