211652_close_icon
views-count1603 դիտում article-date 15:36 25-11-2023

Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը. Հարավային Օսիայի առաջնորդ

Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը:

Ասել է Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը՝  մեկնաբանելով նախօրեին ուղիղ եթերում Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։

Գագլոևն ընդգծել է, որ Հարավային Օսիան ճանաչված անկախ պետություն է, և բոլորը պետք է դա հաշվի առնեն։ Նա նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր ժողովրդին, և Հարավային Օսիայի ժողովրդին նրա կարծիքը չի հետաքրքրում։

«Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը, նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում»,- Sputnik Հարավային Օսիայի փոխանցմամբ, ասել է Գագլոևը։

Նմանատիպ նյութեր