211652_close_icon
views-count880 դիտում article-date 11:17 26-11-2023

Արամ Ա Վեհափառը հանդիպել է ՄԱԿ-ում Վատիկանի ներկայացուցիչ Կապրիել Գաչիա արքեպիսկոպոսի հետ

Նոյեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հետ հանդիպում ունեցավ Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Վատիկանի ներկայացուցիչ Կապրիել Գաչիա Արքեպիսկոպոսը։

Վատիկանի ներկայացուցչի հանդիպումը Նորին Սրբության հետ տեւեց շուրջ երկու ժամ, մտերմիկ մթնոլորտում։ Քննարկումների մեջ կարևոր տեղ գրավեցին Արցախի հարցը, ինչպես նաեւ Լիբանանի նախագահական ընտրությունը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսութեան ու Վատիկանի սերտ հարաբերութիւնները։

Հանդիպումը առիթ հանդիսացավ պարզելու Հայրապետի տեսակետները եւ Կաթողիկոսարանի կողմից կատարված աշխատանքները, միաժամանակ իմանալու Վատիկանի մոտեցումները վերոհիշյալ հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր