808 դիտում
17:30 17-10-2024
ՀՀ-ի համար այս ծանր օրերին կարևոր է ձեր աղոթակցությունը․ Վեհափառը՝ Վատիկանի և ԵՀԽ ներկայացուցիչներին
Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանի։
Հանդիպման սկզբում Հայր Սուրբը Նորին Սրբությանը ներկայացրեց, որ Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից 2026 թ. հունվարի 18-25-ը կայանալիք ամենամյա քրիստոնյաների միասնության աղոթքի շաբաթը նվիրվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի ընթացքում ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն քրիստոնեական միության և համերաշխության, ինչպես նաև Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի։ Հայր Գարեգինը տեղեկություններ փոխանցեց Վատիկանի և ԵՀԽ-ի միջազգային և Մայր Աթոռի տեղական կազմակերպչական հանձնախմբերի կողմից աղոթքի շաբաթվա նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։
Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով հանձախմբի անդամներին, կարևորեց քրիստոնեական Եկեղեցիների և կառույցների աղոթակցությունը Հայ Եկեղեցուն հատկապես հայ ժողովրդի և Հայաստանի համար այս ծանր ու դժվարին օրերին։
Հայոց Հայրապետը նշեց, որ հայորդիները, հավատքով ներշնչված և աղոթքի զորությանն ապավինած, մշտապես կարողացել են դիմագրավել բոլոր փորձություններն ու մարտահրավերները։ Այս առիթով Նորին Սրբությունը կարևոր նկատեց քրիստոնյաների միասնության աղոթքի շաբաթվա նախաձեռնությունը և հույս հայտնեց, որ աղոթքով հայցված երկնապարգև շնորհներով առավել կզորանան հավատքը, հույսն ու սերն ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ դժվարությունների ու փորձությունների մեջ գտնվող ողջ մարդկության կյանքում։
Հանդիպմանը հանձնախմբի անդամներն ընդգծեցին, որ իրենց այցը Հայաստան դարձավ յուրօրինակ ուխտագնացություն, որի ընթացքում առիթ ունեցան ի մոտո ծանոթանալու հայ քրիստոնեական պատմական սրբավայրերին, հայ ժողովրդի պատմությանը, այլև երկրում առկա իրավիճակին և արցախահայերի դժվարին կացությանը։
Վերջում Վատիկանի և ԵՀԽ ներկայացուցիչներն իրենց երախատգիտությունը հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին Մայր Աթոռում հյուրընկալության և հանձնախմբի աշխատանքներին, ըստ ամենայնի, աջակցության համար։

Նմանատիպ նյութեր
880 դիտում
11:17 26-11-2023
Արամ Ա Վեհափառը հանդիպել է ՄԱԿ-ում Վատիկանի ներկայացուցիչ Կապրիել Գաչիա արքեպիսկոպոսի հետ
455890 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»