211652_close_icon
views-count9477 դիտում article-date 17:43 27-11-2023

Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս, խմբավար Հովհաննես Չեքիջյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆիլմի նպատակն է համապարփակ տեղեկություններ ներկայացնել հռչակավոր խմբավար, Հայաստանի ազգային հերոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի կյանքի ու գործունեության մասին՝ մեկ անգամ ևս արժևորելով նրա վաստակը հայրենիքի մշակութային հզորացման գործում։

Երեկոյին ներկա էր Հովհաննես Չեքիջյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, տարբեր վարչական շրջանների ղեկավարներ, եվրոպայի աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը, հյուրեր՝ Հանրապետության ողջ տարածքից, ուսանողներ և այլն:

Նախագծի հեղինակ և պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանը բացման խոսքում նշեց, որ կարևոր է հայ մեծանուն մարդկանց, մշակույթային կյանքի զարգացման և տարածման գործում մեծ ու կարևոր ավանդ ունեցող մարդկանց մասին նկարահանել ֆիլմեր, տարածել, ներկայացնել նրանց կյանքը և անցած ուղին հատկապես նրանց կենդանության օրոք: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+

Նմանատիպ նյութեր