3747 դիտում
19:03 12-10-2017
Տեղի կունենա «Իմ սփռված մեծ ընտանիք» վավերագրական ֆիլմի պրեմիերան
Հոկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Իմ սփռված մեծ ընտանիք» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը պատմում է հինգ մայրցամաքներում բնակվող սփյուռքի ներկայացուցիչների հետ «Արմենիա» առագաստանավի անձնակազմի հանդիպումները և հաղորդակցության դրվագները: Էկրանին հայտնվում են աշխարհի տարբեր երկրների հայեր, տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ովքեր ջերմորեն շփվում են անձնակազմի հետ, դրսևորելով իրենց անկեղծ սերը իրական հայրենիքի՝ Հայաստանի հանդեպ:
Ֆիլմի նպատակն է լսարանին ցուցադրել սփյուռքի յուրաքանչյուր անդամի խորին սերը Հայաստանի հանդեպ, նրանց սերտ ընդհանրությունը Հայաստանի հետ: Օտար հողում, որպես մեծ հայրենիքի մի մասնիկ, իրենց փոքրիկ հայկական անկյունը՝ ստեղծելու ձգտումը: Երիտասարդ սերունդին հայության ոգով դաստիարակելու ցանկությունը:
Կինոնկարը նկարահանվել է «Հայերը և ծովը» ՀԿ-ի և «Պայտ» ստուդիայի աջակցությամբ:
Ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը Աննա Դերձակյանն է, օպերատորներ՝ Սամվել Բաբասյան, Հայկ Բադալյան, կոմպոզիտոր՝ Վահան Արծրունին, մոնտաժի ռեժիսոր՝ Արթուր Վարսյանը:
Ֆիլմը նկարահանվել է Զորի Բալայանի «Արմենիա. «ծովից ծով» գրքի մոտիվներով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին