844 դիտում
18:29 27-11-2023
«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենը Կաթողիկոսին է հանձնել պատմական գիտությունների թեկնածուի կոչման վկայագիրը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից «Հայոց պատմություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի կոչմանն արժանացած Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանին։
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Տեր Արարատ քահանան Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո իր ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդում պաշտպանության ներկայացված թեկնածուական ատենախոսությունը կրում է «Հայոց Եկեղեցին ԺԶ-ԺԷ դարերի հայ ազատագրական պայքարում» խորագիրը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, կարևորելով Տեր Հոր գիտական ձեռքբերումը, ընդգծել է, որ սույն աշխատությունը հնարավորություն կընձեռնի հանրությանը և հայ ժողովրդի պատմությամբ հետաքրքրվողներին ի մոտո ծանոթանալու 16-17-րդ դարերի հայ ազատագրական պայքարում Հայոց Եկեղեցու դերակատարությանը։
Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրել է, որ եկեղեցականները ծավալում են նաև գիտական գործունեություն՝ հորդորելով Տեր Արարատ քահանային նոր ուսումնասիրություններով արգասավորել ամբարած գիտելիքները։
Վերջում Արժանապատիվ Տեր Հայրը Նորին Սրբությանը հանձնել է իր ատենախոսությունը ու թեկնածուական կոչման վկայագիրը։

Նմանատիպ նյութեր
1435 դիտում
14:50 01-01-2024
«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը դադարեցնում է համագործակցությունը Հ1-ի հետ
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»