211652_close_icon
views-count955 դիտում article-date 21:05 27-11-2023

Եգիպտոսը հայտարարել է Գազայում մարդասիրական զինադադարի հնարավոր երկարաձգման մասին

Գազայի հատվածում մարդասիրական զինադադարը մոտ է երկու օրով երկարաձգմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  հայտարարել է Եգիպտոսի պետական ​​տեղեկատվական ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը:

«Պետական ​​տեղեկատվական ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը հայտարարել է, որ Եգիպտոսի և Կատարի ջանքերը մոտ են Գազայի հատվածում մարդասիրական զինադադարը ևս երկու օրով երկարացնելուն»,- ասվում է Եգիպտոսի պետական ​​տեղեկատվական ծառայության հաղորդագրության մեջ։

Ռաշվանի խոսքով՝ այս երկու օրվա ընթացքում իսրայելական բանտերից 60 պաղեստինցի բանտարկյալների դիմաց կարող են ազատ արձակվել 20 իսրայելցի պատանդներ։

Նա հավելել է, որ նոյեմբերի 27-ին սպասվում է Գազայի հատվածից 11 իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ Ռաշվանը նաև ընդգծել է, որ բանակցություններ են տարվում 33 պաղեստինցիների ազատ արձակման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր