80076 դիտում
18:59 20-12-2017
Դավթաշեն վարչական շրջանում նշվեց Արցախյան պատերազմի հերոս, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար, լեգենդար Սամվել Գևորգյանի անունը կրող դպրոցի 30-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դավթաշեն վարչական շրջանում գտնվող Թիվ 189 ավագ դպրոցը, որը կրում է Արցախյան պատերազմի հերոս, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի անունը, այսօր տոնում է իր 30-ամյակը:
Դպրոցն իր շուրջն էր հավաքել հին ու նոր սերնդի ինչպես ուսումնադաստիարակչական կազմին, այնպես էլ իր սաներին:
Դպրոցի տոնն իրենց ներկայությամբ պատվել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով Սամվել Գևորգյանի որդին է, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը, Միհրան Պողոսյանը և այլն: Ներկա էին նաև հերոսի կինը՝ տիկին Գևորգյանը, ով մանկավարժական իր առաջին քայլերը սկսել է հենց 189 դպրոցից:
Թիվ 189 դպրոցի՝ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մանկավարժներն ու սաներն իրենց ողջույնի խոսքն էին հղել հարազատ դպրոցին:
Հարկ է նշել, որ այս դպրոցը ամենատարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված սերունդ է տվել.ԱԺ պատգամավոր, համայնքապետ, դատավոր, դիվանագետ, դերասան, երաժիշտ, արևելագետ, մանկավարժ,գործարար, բժիշկ և այլն:
Տոնն իրենց գեղեցիկ կատարումներով գեղեցկացրին դպրոցի աշակերտները, ում ելույթները ներկա հյուրերին մանկություն տարան:
Արցախյան պատերազմի հերոսի անունը կրող դպրոցում չէր կարող մեծանալ հայրենիքի սահմաններն ամուր չպահող, մարտական ոգի չունեցող սերունդ: Դպրոցը պարգևատրեց իր սաներին, ովքեր կյանքի գնով Ապրիլյան պատերազմում հսկել են մեր խաղաղ քունը:
«Թիվ 189 դպրոցըը ավելին է, քան դպրոց ինձ համար: Դեռ այն ժամանակ, երբ դպրոցը կարիք ուներ անհատների ուշադրության ու աջակցության, այդ պատասխանատվությունը հանձն էր առել հայրս և պատահական չէ, որ դպրոցն այսօր կրում է հենց նրա անունը: Սա այն դարբնոցն է, որտեղ դաստիարակվում և կերտվում է ապագա սերունդը, որն իր պատմությունն է թողնում: Այս դպրոցը Դավթաշենի դպրոցնների դպրոցն է, սա համախմբող բոլոր կոլեկտիվների մերանն է»,- ասաց Արթուր Գևորգյանը:
Աժ պատգամավորի խոսքով՝ նոր սերունդն ավելի լավն է և խոստումնալից, մնում է մի քիչ ավելի համարձակ լինել:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 432+
432+