7758 դիտում
22:16 29-11-2023
«Քեզ բացակա չենք դնի» 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Լևոն Խաչատրյան․ նրա անվամբ բացված խաչքար-հուշաղբյուրին ամեն օր ծաղիկներ են խոնարհվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում չեն դադարում Հալաբյան 21 շենքի բակում բացված՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Լևոն Խաչատրյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաղբյուրին այցելությունները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե ամեն օր խաչքարին են այցելում ոչ միայն հերոսի հարազատներն ու ընկերները, այդ թվում՝ զինակից, այլ նաև նրան ճանաչողները, հերոսածին մայրեր։
Խաչքարի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին, որին ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, հերոսածին մայրեր, Արցախյան մի քանի պատերազմների մասնակից հերոսներ։
Խաչքարի բացումն ընձեռնվել էր հերոսի դուստրերին ու կնոջը, որից հետո հոգևոր հովվի կողմից օծվեց այն և ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին։
Հուշաքարի ֆինանսական աջակցությունը կատարել է <<Ռուսալ Արմենալ >> գործարանի ՓԲԻ կոմերցիոն բաժնի տնօրեն Արմեն Քամալյանը։
Խաչքարը քանդակել է քանդակագործ Վահե Հարությունյանը։
Խաչատրյան Լևոն Դավիթի
Ծնվել է 1987թ․ դեկտեմբերի 25-ին, Երևանում։ Լևոնն ընտանիքի միակ արու զավակն էր։
Հաճախել է Հ.Պողոսյանի անվան 82 հիմնական դպրոցը։ 2005 թ. ծառայության է անցել Իջևանի զորամասում։
2009թ․ ամուսնացել է, շատ հոգատար, սիրող, բարի, ուշադիր ամուսին և 2 դուստրերի հայր էր Լևոնը։
Անչափ բարի, կամեցող, ընկերասեր Լևոնը միշտ բարձր է դասել ընտանիքը, բայց առաջնային տեղն իր համար հայրենիքն էր։
Պատերազմի լուրը լսելուն պես սեպտեմբերի 28-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ։
Մինչ պատերազմը աշխատել է «Ռուսալ Արմենալ» գործարանում և հենց իր աշխատանքային մեքենայով զենք ու սննդամթերք է հասցրել տղաներին և տղաներին հետ դիրք պահել։
25 օր եղել է Խոջալուի տանկային զորամասում։
Հրաման է տվել վերջին զենքը հասցնել Հադրութ։
Մարտակերտ և Կարմիր շուկա ու հերթափոխի հետ տուն վերադառնա։ Ճանապարհին ընկերոջը ասել է, որ սիրտը վատ բան է վկայում, բայց գնում է։
2 անգամ ընկել է շրջափակման մեջ , բայց բարեհաջող դուրս է եկել, հասել Կարմիր Շուկա։
5 օր մնացել է Կարմիր շուկայում և արդեն հրաման է ստացել տուն վերադառնալ, բայց ճանապարհից կրկին հետ են կանչել , որ օգնի վիրավոր տղաներին՝ հասցնելով շտապօգնության մեքենային։
Եվ այդ օգնությունը Լևոնի համար դարձել է ճակատագրական՝ հասցնելով փրկել շատ կյանքեր։
Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից հոկտեմբերի 28-ին Կարմիր Շուկայում։
Լևոնի մարմինը գտնվել է 37 օր անց։ Մինչ Լևոնի մարմինը գտնվելը փոքրիկ Անժելան, որը յուրահատուկ կապվածություն ուներ հայրիկի հետ, երազ էր տեսել, քնից արթնացել ու բարձր լացելով ասել՝ հայրիկին սպանեցին։
Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Հետ մահու պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով՝
ԱՀ Արիության
Մարտական ծառայություն
Ռուսալ Արմենալ
Մարտական խաչ
Մարշալ Բաղրամյան
Գարեգին Նժդեհ հուշամեդալներով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 441+
441+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3913 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին