1117 դիտում
07:14 07-12-2023
Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իշխանությունները որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից: Ինչպես հայտնի է, ընդամենը օրեր առաջ ՔՊ-ն Ալավերդիում ուժով իշխանություն վերցրեց եւ պաշտոնանկ արեց համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հաջորդը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է. թեեւ նա վերջերս ակնհայտորեն փոխել է իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, բայց, ամեն դեպքում, Առուշանյանին եւս ՔՊ-ականները որպես իրենց ընդդիմադիր են դիտարկում: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Առուշանյանին ՔՊ-ականները որոշել են արժանացնել Ալավերդու համայնքապետի ճակատագրին ու ազատվել նրանից:
Ավելին՝ իշխանականները հրահանգել են իրավապահներին գործընթաց սկսել Առուշանյանի նկատմամբ ու ուսումնասիրել նրան պատկանող բիզնեսները, չարաշահումներ գտնել ու այս ճանապարհով հասնել նրա հեռացմանը: Ինչով կավարտվեն զարգացումները, դժվար չէ կանխատեսել:
Հիշեցնենք, որ ՔՊ-ի թիրախում է նաեւ Վարդենիս խոշորացված համայնքը, քանի որ սեպտեմբերի 19-ից սկսված հանրահավաքային պայքարին հրապարակավ միացավ նաեւ սահմանամերձ Վարդենիսի ընդդիմադիր խմբակցությունը: Այս մասով նոյեմբերի 1-ին ՔՊ-ն վարչության նիստ էր արել եւ հայտարարել, որ կանդրադառնա նաեւ այս համայնքին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
16881 դիտում
09:53 05-06-2018
Ովքե՞ր կան խոշոր կոռումպացվածների ցուցակում, ո՞վ է հաջորդը. ԱԱԾ տնօրենը չի մանրամասնում. «Ժողովուրդ»
2385 դիտում
09:40 30-07-2020
Դատավորները «շունչները պահած» սպասում են. ով է հաջորդը. «Ժողովուրդ»
1636 դիտում
09:05 16-03-2023
ՔՊ-ում շունչները պահած սպասում են․ ով է լինելու հաջորդը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
724 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
958 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2275 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ