211652_close_icon

Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ

views-count1207 դիտում article-date 19:46 08-12-2023
Հայաստանի արտգործնախարար նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
 
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-12-ը աշխատանքային այց կկատարի Բրյուսել: Նա հրավիրված է մասնակցելու Եվրամիության Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա երկուշաբթի օրը:

Նույն օրը Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների հանդիպմանը:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Նմանատիպ նյութեր