211652_close_icon
views-count1261 դիտում article-date 18:13 10-12-2023

Ադրբեջանը նախատեսում է ընդլայնել Եվրոպայում գազի մատակարարման աշխարհագրությունը. Իլհամ Ալիև

Ադրբեջանը ծրագրում է ապագայում ընդլայնել եվրոպական երկրների թիվը, որոնց գազ է մատակարարում, ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվականները:

«Մեր ապագա ծրագրերը կապված են գազի արտահանման աշխարհագրության ընդլայնման հետ՝ նոր փոխկապակցիչների միջոցով եվրոպական նոր երկրների շուկաներ մատակարարումների դուրս գալու հաշվին», - ասել Է Ալիեւը կիրակի օրը Սերբիայի Նիշ քաղաքում Սերբիա-Բուլղարիա գազային փոխկապակցիչի գործարկման արարողության ժամանակ:

Ադրբեջանը ներկայումս գազ է մատակարարում Եվրոպայում Իտալիային, Բուլղարիային, Հունաստանին, Ռումինիային և Հունգարիային: Սերբիայում առաքումները կսկսվեն 2024 թվականին։ Բացի այդ, Եվրոպայի մի շարք երկրներ հետաքրքրություն են հայտնել ադրբեջանական գազի գնման հարցում։

Նմանատիպ նյութեր