211652_close_icon
views-count45857 դիտում article-date 19:34 11-12-2023

ՊԾ Արմավիրի գումարտակի հրամանատարը ավտովթարների դեմն առնելու փոխարեն «Դերվիշ»-ի նման փողոցներում ման է գալիս, թե ով է օրեր առաջ Արմավիրում պարեկի ավտովթարը տարածել համացանցում. այստեղ են ասում՝ «Աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ ղեկավար կազմին՝ այդ թվում գումարտակի և վաշտերի  հրամանատարներին, բազմիցս տեղեկացրել է, որ իրենց սպասարկող տարածքներում նրանք պետք է աշխատեն ի շահ քաղաքացու, որպեսզի քաղաքացին ինքն իր մաշկի վրա զգա, որ պարեկային ծառայությունը կազմավորվել է ժողովրդին ծառայելու նպատակով: Ա. Խուդինյանը բազմիցս տեղեկացրել է նաև, որ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականն է, որ ցանկացած դեպքում գումարտակի և վաշտերի հրամանատարը պարտավոր է լինել դեպքի վայրերում, այդ թվում՝ վթարների, տեղում ուսումնասիրել խնդիրը և լուծման առաջարկներ ներկայացնել:

Այն, որ ՊԾ գումարտակի հրամանատարներից շատերը, այդ թվում՝ Երևանի գնդի հրամանատարը, Սյունիքի, Շիրակի, Լոռու,Գեղարունքի, Տավուշի, Արարատի գումարտակների հրամանատարները, աշխատում են «մրջյուն»-ի աշխատասիրությամբ, դա անհերքելի փաստ է: Օրվա ցանկացած ժամի, ցանկացած եղանակի, եթե վթարներ են տեղի ունենում, ապա նրանց համար ոչ մի տարբերություն, կանգնում են պարեկների կողքին, տեղում ուսումնասիրում են խնդիրները, որոնց մեծ մասը լուծում են ստանում, մինչդեռ ՊԾ Արմավիրի գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանը ավելի շատ ծանր է տանում, որ մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին զանգվածային լրատվամիջոցներով բարձրաձայնում է, փոխարենը հետաքրքրվում է, թե ով է մարզում տեղի ունեցած վթարի մասին «Tik Tok», «Facebook», «odnoklassnik» սոցիալական ցանցերում նյութեր գցել:

Հերթական դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ ու մեծն Ղարիբը, որ նախկինում աշխատել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, ցայտնոտի մեջ է ընկել, երբ իրեն տեղեկացրել են, որ պարեկային ծառայողի ծառայողական ավտոմեքենայով ավտովթար է տեղի ունեցել: Փոխարենը իր հիմնական գործառույթները թողած «Դերվիշ»-ի նման ընկել փողոցներով, ման է գալիս, թե ով է համացանցում տարածել այդ վթարը: Այստեղ են ասում՝ «աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա», մինչդեռ Արմավիրի մարզում, երբ գործում էր Ճանապարհային ոստիկանությունը, այնպիսի ուժեղ վաշտի հրամանատարներ է ունեցել, ինչպիսիք  են Տիգրան Գրիգորյանը, Մառլեն Սարգսյանը, Վահան Էվինյանը որոնց մասին անգամ Արմավիրում ասում էին, որ էն տեսակ խիստ են աշխատում օրինախախտ վարորդների հանդեպ, որ «ատոմակայանի չորրորդ բլոկը կարա միանա» ու նշված անձինք ամեն անգամ եղել են դեպքի վայրերում, ճանապարհային ոստիկանի կողքին ու երբեք գլուխ չեն պահել, ինչպես որ հիմա պահում է ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարը:  

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 8-ին, խուլիգանություն, որն ավարտվել է ավտովթարով, դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այդ օրը ծառայության ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Արմավիրի մարզի 2-րդ գումարտակի 1-ին դասակի պարեկը ծառայության ընթացքում Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում նկատել է, Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի առջևի կողային ապակիները ակնհայտ եղել է մգեցված: Նշված ավտոմեքենան վարորդը կայանել է Բաղրամյան փողոցի սկզբնամասում և իջել ավտոմեքենայից, սակայն պարեկը մոտենալով նրան ներկայացել և պահանջել փաստաթղթերը , վարորդը ոչ միայն չի ենթարկվել պարեկին այլև սկսել է զազրախոսել, ավտոմեքենայի դռները փակել ու հեռացել է: 

Որոշ ժամանակ անց վերադարձել է, շարժի է դրել ավտոմեքենան և սահմանված արագությունը գերազանցել, չենթարկվելով պարեկի օրինական պահանջներին կարմիր լույսի տակ սկսել է երթևեկել մի քանի փողոցներով և նույն խախտումներով շարունակել է մեքենան վարել միչև Արարատյան փողոց և Արարատյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկ: Նշված խաչմերուկում դարձյալ չի ենթարկվել պարեկի օրինական «կանգառ» ազդանշանին  և դարձյալ կարմիր լույսի տակով դիտավորյալ անցել է հանդիպակաց գոտի, կտրուկ արգելակել ավտոմեքենան, որի արդյունքում բախվել է պարեկի ծառայողական ավտոմեքենային:

Բախումից հետո նա շարունակել է խփված Mercedes-ով երթևեկել, ապա ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի հանդիպակաց գոտում, իջել ավտոմեքենայից և մտել ավտոմեքենային հարակից ինչ-որ տուն և մի քանի րոպե անց վերադարձել, սակայն այդ ժամանակ արդեն մի քանի պարեկային ծառայողներ են ժամանել դեպքի վայր, որտեղ Mercedes-ի վարորդը դարձյալ չի ենթարկվել պարեկներին, հետո՝ նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների օրինական պահանջներին և սկսել է հայհոյանքներ հնչեցնել ոստիկանների հասցեին: 

Տեսնելով, որ նա չի  հանդարտվում, նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա եղել է Արմավիրի բնակիչ 30-ամյա Կոլյա Ս.-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր