1060 դիտում
11:11 14-12-2023
ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև․ Փաշինյան
ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով։
Tert.am-ի փոխանցմամբ՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։
Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով»,-նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ հաջորդն ավտոճանապարհներն են, որոնք կարող են ունենալ հյուսիսային ուղի, միջին ուղի և հարավային ուղի։
Վարչապետի խոսքով, այն նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար։
«Հայաստանը Խաղաղության խաչմերուկի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ առանցքով և արևելք-արևմուտք առանցքով»,-հավելեց Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտարարեց, որ Հայաստանը նույն պատրաստակամությունը ցուցաբերում է Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու ուղղությամբ, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները վերակառուցելու և վերաբացելու առումով։

Նմանատիպ նյութեր
5311 դիտում
12:02 24-02-2020
Հայաստանն Իրանի հետ դադարեցնում է ցամաքային հաղորդակցությունը, օդային հաղորդակցությունը՝ սահմանափակում
1099 դիտում
17:45 15-06-2024
ՌԴ-ն ռեկորդային ժամանակում վերականգնեց Վրաստանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը․ Օվերչուկ
Այս բաժնից
1180 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
436 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը