211652_close_icon
views-count1981 դիտում article-date 16:10 26-11-2014

Ոչ մի քննարկում՝ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին, մինչև քաղաքական խնդիրները չլուծվեն. Կվիրիկաշվիլի

Մինչև ներկայիս լուրջ խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, ոչ մի խոսք չի կարող գնալ Աբխազիայի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին: Նման հայտարարություն է արել Վրաստանի փոխվարչապետ, այդ երկրի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին: «Մի բան պարզ է՝ Աբխազիայի տարածքով երկաթուղու վերագործարկումը կապված է շատ մեծ ու ծանր քաղաքական խնդիրների հետ, և նշված հարցի քննարկումը կախված կլինի այդ խնդիրների որոշման հետ կապված առաջընթացից»: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հնարավոր է՝ տարանցիկ երկաթուղային հաղորդակցության հարցը դառնա Երևանի, Մոսկվայի, Թբիլիսիի և Սուխումի միջև քննարկման թեմա:

Նմանատիպ նյութեր