211652_close_icon
views-count1069 դիտում article-date 20:06 15-12-2023

Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին:

Նախարարը ողջունել է տիկին Մոլչանի այցը Հայաստան և կարևորել ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցությունը։

Տատյանա Մոլչան շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ՏԿԵ նախարարության պորտֆելն ամբողջությամբ համընկնում է ՄԱԿ ԵՏՀ հոգածության ներքո գտնվող ոլորտների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև ճանապարհային վթարների վերլուծության նոր համակարգերի ներդրման, տարբեր փորձագիտական խմբերի օժանդակության վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով հետագա համագործակցության հնարավորություններին։

Տատյանա Մոլչան ընդգծել է էներգաարդյունավետ միջոցառումների, արևային էներգիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի ունեցած առաջընթացը։

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված մի քանի կոնվենցիաներին Հայաստանի միանալու գործընթացը։

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել հատկապես կոնվենցիաների և օրենսդրական կարգավորումների ոլորտում ստացած աջակցության համար։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը ևս ենթակառուցվածքների զարգացման մասով առնչվում է ՏԿԵ նախարարությանը։

Մոլչան ընդգծել է՝ պատրաստակամ են Հայաստանին աջակցություն ցուցաբերել նաև այդ մասով։

Նմանատիպ նյութեր