211652_close_icon
views-count1108 դիտում article-date 15:39 17-12-2023

Իսրայելական բանակը գրոհ է իրականացրել Գազայում գտնվող արմատականների օպերատիվ կենտրոնի վրա

Իսրայելական զինվորականները հարձակում են իրականացրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման պաղեստինյան արմատականների օպերատիվ կենտրոններից մեկում և այնտեղ հայտնաբերել զենք և ստորգետնյա թունելի հորան։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ստորաբաժանումները նպատակաուղղված գրոհ են իրականացրել Շուջայեի շրջանում գտնվող օպերատիվ կենտրոնի վրա, որտեղ հայտնաբերվել են զենքեր, պայթուցիկ սարքեր, AK-47-ներ և նռնակներ: Զորքերը հայտնաբերել են նաև 15 մ երկարությամբ թունել, որտեղից ՀԱՄԱՍ-ը նախապես հարձակումներ է իրականացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բանակի տվյալներով՝ զինվորականները Իսրայելի ռազմաօդային ուժերին տվել են հայտնաբերված թունելի կոորդինատները, որպեսզի այն հարձակման ենթարկվի։

Բացի այդ, հայտնում է մամուլի ծառայությունը, զինվորականները ոչնչացրել են զենքի պահոցը, որը գտնվում էր ՀԱՄԱՍ-ի արմատականներից մեկի տանը։

 «Սա նշանակալից կենտրոն էր տարածքի ահաբեկչական խմբավորումներին զենք մատակարարելու համար», - նշել են բանակից։

Նմանատիպ նյութեր