211652_close_icon
views-count9424 դիտում article-date 10:06 18-12-2023

Արաբկիրում նշվեց երիտասարդների կողմից սիրված Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռի ուխտի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 16-ը Երևանի Արաբկիրի զբոսայգուց դեպի Հրազդանի կիրճ իջնող ճանապարհին գտնվող թաղամասի
բնակիչների համար, առանձնահատուկ տոն է, քանի որ նշում է իրենց իսկ ձեռքերով պատրաստված և այսօր արդեն
իսկ երիտասարդների կողմից շատ սիրված Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռի ուխտի օրը:

Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտից Մատուռի ստեղծման նախաձեռնության հեղինակ՝ երջանկահիշատակ Արամ
Աբգարյանի ընկերները, եղբայրները և համայնքի բնակիչները սրբավայրի բակում էին և պատրաստում էին Մատուռի
ուխտի առթիվ մատուցվող մատաղի սեղանը:

Կեսօրին ուխտավայր ժամանեց նաև Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը։

Մատուռում հնչած աղոթքից ու ծիսակատարությունից հետո Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի ձեռամբ տեղի
ունեցավ մատուռի հարևանությամբ տեղադրված նոր խաչքարերի օրհնության արարողությունը, որից հետո
մեկնարկեց տոնական ուխտի մատաղի արարողությունը։

Լուսանկարները և տեսանութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր